ՔՊ-ն Աբովյանի 41 տեղամասերից 25-ում կբողոքարկի ընտրության արդյունքները

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7,  24 News

Աբովյան

ՔՊ վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Քանի որ Աբովյան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների խիստ նախնական արդյունքներով՝ 27 ավագանու մանդատների բաշխման արդյունքում ստացվում է այնպիսի պատկեր, որ խիստ վճռորոշ է դառնում ՄԵԿ մանդատի ճշտությամբ հնարավոր կոալիցիոն վերադասավորումները, եւ վերլուծելով նաեւ տարբեր ընտրատեղամասերից մեր վստահված անձանց միջոցով ստացված ընթացիկ եւ ամփոփիչ ողջ տեղեկատվությունը, որոշում ենք կայացրել, որ Քաղաքացիական պայմանագիրը 29-րդ Ընտրատարածքի՝ շուրջ 41 ընտրական տեղամասերից թվով 25 խոշոր ԸՏ-երում կբողոքարկի ամփոփված արդյունքները եւ վերահաշվարկի դիմումներ կներկայացնի»։

--00--ԱԹ