«Internatiօnal IDEA» կազմակերպությունը ԱՆ-ին աջակցելու է Սահմանադրական բարեփոխումների գործընթացում

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1,  24 News

․

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը դեկտեմբերի 1-ին ընդունել է միջազգային «Internatiօnal IDEA»  (International Institute for Democracy and Electoral Assistance) միջկառավարական կազմակերպության ներկայացուցիչներին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Սահմանադրական բարեփոխումներն իրականացնելու հարցն ու հիմնադրամի ներկայացվածությունը՝ բարեփոխումների գործընթացում։

Ըստ աղբյուրի՝ «Internatiօnal IDEA»-ի ներկայացուցիչները ողջունել են Սահմանադրական բարեփոխումների գործընթացում արդարադատության նախարարության ջանքերը` ընդգծելով, որ բարեփոխումները կարևոր են, և դրանք պետք է ընդունելի լինեն ժողովրդի համար։

«Նախարարը շնորհակալություն է հայտնել «Internatiօnal IDEA»-ներկայացուցիչներին՝ Սահմանադրական բարեփոխումների գործընթացում ցուցաբերած աջակցության համար։

Կազմակերպության ներկայացուցիչները կարևորել են նախարարության կողմից իրականացվող աշխատանքները, և պատրաստակամություն են հայտնել աջակցել  արդարադատության ոլորտի բարեփոխումներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Արդարադատության նախարարն ու «Internatiօnal IDEA»-ի ներկայացուցիչները պայմանավորվել են համատեղ ջանքերով իրականացնել Սահմանադրական բարեփոխումները։

--00--ՀԱ

Տեսանյութեր