ՄԻՊ-ը առաջարկություններ է ներկայացրել Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News

1

Մարդու իրավունքների պաշտպանը Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին է ներկայացրել Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ, որոնք կարող եք գտնել հետևյալ հղմամբ:

Պաշտպանի կողմից ներկայացված առաջարկությունները մշակվել են քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, մասնագիտական շրջանակների հետ քննարկումների ու մասնագիտական վերլուծությունների արդյունքում։

Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկությունների մեջ հատուկ տեղ են զբաղեցնում «Մարդու իրավունքների կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից 2021թ. իրականացված թեմատիկ հետազոտությամբ վերհանված առաջարկությունները։

Պաշտպանը ներկայացվող առաջարկությունները գրավոր ընթացակարգով քննարկման գործընթաց է իրականացնում նաև Պաշտպանին առընթեր խորհուրդների հետ և շարունակելու է այս թեմայով քննարկումները՝ ներառյալ միջազգային մասնագիտացված կազմակերպությունների հետ, բարեփոխումների գործընթացի ամբողջ ընթացքում։

--00—ԼՄ