Պարեկները կաշառք տալու կասկածանքով երիտասարդի են բերման ենթարկել

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30,  24 News

Նոյեմբերի 26-ին ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները Սեբաստիայի և Րաֆֆու փողոցների խաչմերուկում նկատել են «Միցուբիշի» մակնիշի մեքենա, որի դիմապակին թաղանթապատ է եղել, բացի այդ, մեքենան չի ունեցել ԱՊՊԱ պայմանագիր։

Պարեկները ցանկացել են արձանագրություն կազմել Երևանի 24-ամյա վարորդի նկատմամբ։

Այդ ընթացքում նա, արձանագրություն չկազմելու նպատակով, պարեկներից մեկի գրպանում փող է դրել։

Պարեկները նրան կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ԵՔՎ՝ հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու համար։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

--00—ՄՀ

Տեսանյութեր