ԱՄՆ Պետքարտուղարության բյուրոն դատապարտել է Շուշիի մոտ քաղաքացիական անձի սպանությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

ю

ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Ասիայի հարցերով բյուրոն թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է նոյեմբերի 8-ին Շուշիի մոտ ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական անձի սպանության դեպքին։

«Դատապարտում ենք բռնությունը, որը հանգեցրել է հայ քաղաքացիական անձի մահվան։ Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին ակտիվացնել իրենց ներգրավվածությունը, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահների միջոցով՝ լուծելու ԼՂ հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չլուծված խնդիրները»,-ասված է հաղորդագրությունում։

--00--ԱՀ