28-ամյա վարորդը Չայնիի ոլորաններում կողաշրջված հայտնվել է հենապատին, կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

Չայնի վթար

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 28-ամյա Է.Մարտիրոսյանը իր վարած Nissan մանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 23 կմ հատվածում՝ Չայնիի ոլորանների սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե հենապատին ու մասամբ կողաշրջվել։

Վթարի հետևանքով վարորդ Է. Մարտիրոսյանն ու նրա ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ, 28-ամյա Գ. Աբրահամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

--00--ԱԹ