ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 4492 խախտում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ մարզերը սպասարկող 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 1-ը պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4492 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 61 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 52, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 16 անձ։ 30 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 33-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 2-ի համարանիշերը փակցված են եղել ոչ սահմանված հատվածում։

Ուժեղացված ծառայությունները պարբերական են։

--00--ԱՀ