ՃՈ-ն ուժեղացված ծառայություն է իրականացրել մարզերում. հայտնաբերվել է 4700 խախտում

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29,  24 News

ոստիկանություն

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ մարզերը սպասարկող 2-րդ սպայական գումարտակի ծառայողները նոյեմբերի 21-ից 28-ը պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն: 

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ ուժեղացված ծառայության ընթացքում ոստիկաները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4700 խախտում: Ճանապարհային ոստիկանների կողմից  պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխելով 72 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 69, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 6 անձ։ 45 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 51-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 3-ի համարանիշերը փակցված են եղել ոչ սահմանված հատվածում։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են:

--00--ԱՀ

Տեսանյութեր