ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 5242 խախտում

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13,  24 News

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 5-ից 12-ը մարզերում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 5242 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 52 տրանսպորտային միջոց։

Ոստիկանությունից հայտնում են, որ հայտնաբերվել է ոչ սթափ՝ 74, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 2 անձ։ 22 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1-ը գերձայնային ազդանշան տալու սարքավորմամբ, 13-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 2-ը՝ առանց համարանիշերի, 94-ի համարանիշերը փակցված են եղել ոչ սահմանված հատվածում։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։

--00--ԱՀ