Մակրոնը հանդես է եկել ԵՄ-ի եւ Աֆրիկայի միջեւ նոր համաձայնագրի ստորագրման օգտին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27,  24 News

մակրոն

 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես Է եկել Եվրամիության եւ Աֆրիկայի միջեւ նոր համաձայնագրի ստորագրման օգտին՝ միգրացիոն խնդրի կարգավորման նպատակով: Հոկտեմբերի 27-ին այդ մասին հաղորդել Է Agence France-Presse-ը (АFP), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եվրամիությունում Ֆրանսիայի նախագահության ժամանակ իմ նպատակներից մեկն այն Է, որ փորձեմ վերականգնել հաշտության եւ բարեկամության պայմանգիրն Աֆրկայի հետ, որտեղ, մասնավորապես, խոսքը կվերաբերի այն հացին, թե Եվրոպայի երկրներն ինչ հնարավորություններ կարող են տալ աֆրիկացի երիտասարդությանը»,- ասել Է Մակրոնը, որի խոսքը մեջբերում Է գործակալությունը:

«Այն պետությունների հետ, որտեղից ժամանում են միգրանտները, մասնավորապես Աֆրիկայի հետ, մենք պետք Է մտածենք, թե ինչպես ավելի լավ կազակերպենք միգրացիոն քաղաքականությունը»,- նշել Է Ֆրանսիայի ղեկավարը:

Միաժամանակ Մակրոնը անօրինական միգրացիայից ավելի լավ պաշտպանության եւ Շենգենյան գոտու բարենորոգման կոչ Է արել: Ֆրանսիայի նախագահը նաեւ ընդգծել Է «այն երկրներում միգրանտների ինտեգրացման բարելավման» անհրաժեշտությունը, «որտեղ նրանց ապաստան Է տրամադրվում»:

«Նրանց մեծամասնությունն, ովքեր մեզ մոտ ապաստան են խնդրում, ժամանում են երկրներից, որոնց հետ մենք հիանալի դիվանագիտական հարաբերություններ ունենք: Մենք նրանց քաղաքացիներն տալիս ենք տասնյակ կամ նույնիսկ հարյուրավոր հազար այցագեր»,- նշել Է Մակրոնը: Ֆրանսիան Եվրամիության խորհրդում կնախագահի վեց ամիս՝ 2022 թվականի հունվարի 1-ից։

--00—ՄՀ

Տեսանյութեր