Հուսով եմ` հոգևոր առաջնորդների հեղինակությունը կօգնի հաղթահարել ԼՂ կոնֆլիկտի հետևանքները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Կիրիլ

Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը հույս է հայտնել, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեի հեղինակությունը կօգնի հաղթահարել Լեռնային Ղարաբաղում երկարատև հակամարտության հետևանքները: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

«Ես հավատում եմ, որ Հայաստանի ու Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հեղինակությունը կարող է դրականորեն ազդել մարդկանց մտքերի վրա, հավատում եմ, որ հենց միայն այսօրվա այս հանդիպման և բանակցության փաստը օրինակ կդառնա բոլորի համար»,- ասել է նա` բացելով հոգևոր առաջնորդների՝ ԼՂ խնդրով եռակողմ հանդիպումը: 

Նա նշել է, որ հոգևոր առաջնորդները համայնքների հետ միասին աշխատում են «մեղմելու այս ողբերգական առճակատումը»:

--00--ԱԹ

Տեսանյութեր