Գարեգին Երկրորդը խստորեն դատապարտել է պատրիարք Կիրիլի դեմ պատժամիջոցները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

կիրիլգարեգին

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը խստորեն դատապարտել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի դեմ պատժամիջոցները:

Նա նշել է, որ Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների միջև բազմամյա բարի, եղբայրական հարաբերությունները փոփոխման ենթակա չեն, ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուս Ուղղափառ եկեղեցու Երևանի թեմի կառավարիչ, միտրոպոլիտ Կլինսկի Լեոնիդը։ 

Վեհափառ Հայրապետը կարևորել է նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների եռակողմ համագործակցությունը՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման համար:

--00—ՍՊ