ԵՊՀ-ում պատվաստված աշխատակիցները կխրախուսվեն, քանի՞ տոկոսն է պատվաստվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

եպհ

ԵՊՀ-ում կխրախուսվեն պատվաստված աշխատակիցները: Այս մասին հայտարարել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը:

«Երևանի պետական համալսարանում այս պահին էլ մեծ թափով շարունակվում է իրականացվել պատվաստման գործընթացը: Աշխատակիցների շուրջ 40 %-ն արդեն պատվաստվել է: Մենք խրախուսում ենք պատվաստվելը, քանի որ այն ուղղված է հանրային առողջության պահպանմանը:

Նշեմ, որ պարգևատրման տարբեր միջոցներով քաջալերելու ենք պատվաստված բոլոր աշխատակիցներին: Առիթից օգտվելով՝ ևս մեկ անգամ կոչ եմ անում բոլոր մեր այն աշխատակիցներին, որոնք չունեն հակացուցումներ, պատվաստվել և միահամուռ ուժերով պայքարել համավարակի դեմ»,-հայտարարել է ռեկտորի պաշտոնակատարը:

Նշենք, որ ավելի վաղ Հովհաննես Հովհաննիսյանը հրական էր արձակել, որով ՊՇՌ յուրաքանչյուր հետազոտություն իրականացնելու համար նախատեսվում էր ԵՊՀ աշխատակիցներին ամսական երկու անգամ տրամադրել 3000 դրամ ֆինանսական փոխհատուցում, սակայն ավելի ուշ նա չեղարկել էր այդ որոշումը, քանի որ դժվարություններ էին ծագել:

--00—ԼՄ