Թմրամիջոց «Նիսան Տիդա»-ում.պարզվել է, որ թմրամիջոցը ոչ թե վարորդինն է, այլ նրա ընկերոջը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

․

Հոկտեմբերի 3-ին ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Զովունի-Եղվարդ ճանապարհին կայնաված «Նիսան Տիդա» մակնիշի մեքենայում թմրամիջոց կա։

Ոստիկանությունից հայտնում են, որ օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզները «Նիսան Տիդայի» վարորդ, Երևանի 28-ամյա մի բնակչին, մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին բաժին։

Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց 2 փաթեթ՝ դեղնականաչավուն կանեփանման զանգվածով։

Հետագա միջոցառումներով պարզվեց, որ թմրամիջոցը ոչ թե վարորդինը, այլ նրա 34-ամյա ընկերոջինն է։

Բացատրական աշխատանքի շնորհիվ կասկածվողը ներկայացավ ոստիկանության Նաիրիի բաժին։

Նա խոստովանել է, որ թմրամիջոցը իրենն, է, քաղել է Արմավիրի մարզում վայրաճ կանեփի թփերից՝ իր օգտագործման համար:

Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

--00--ԱՀ