Հայտնի գործարարի որդին կասկածվում է ընկերոջ հետ քաղաքացուն ազատությունից զրկելու եւ ծեծելու մեջ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

․

Ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 13-ին, Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով:

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, այդ օրը՝ ժամը 23:35-ի սահմաններում,  «Նաիրի» բժշկական կենտրոնից  ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ  «գլխի շրջանի հեմատոմա և սալջարդներ»/ ախտորոշմամբ  իրենց մետ է   տեղափոխվել  մի քաղաքացի:

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը Արմավիրի մարզի բնակիչներ, 39-ամյա Մակար Պ.-ն և 46-ամյա Լևո Խ.-ն Կոմիտաս պողոտայի 8 հասցեում՝ «ՄԱՊ» ընկերության գրասենյակում, վիճաբանել են Սամվել Ծ.-ի հետ, նրան, ըստ վերջինիս հայտարարության, փակելով և ազատությունից ապօրինի զրկելով, ձեռքերով, ոտքերով և զենքի կոթով հարվածներ են հասցրել  մարմնի տարբեր մասերին, պատճառելով մարմնական վնասվածքներ:

Փաստի առթիվ  ավագ հետաքննիչի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Աղբյուրի  տեղեկություններով՝ Մակար Պ.-ն հայտնի գործարար, «Մապի Ալիկ»  մականվամբ Ալեքսան Պետրոսյանի որդին է:

--00--ԱՀ