44-օրյա պատերազմում զոհված տավուշցի ոստիկանների հիշատակին խաչքար և հուշաքար է բացվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

նկար

ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային ոստիկանության վարչության Իջևանի և Դիլիջանի բաժինների բակերում բացվել է հուշաքար ու խաչքար՝ նվիրված 44-օրյա պատերազմում կյանքը զոհաբերած տավուշցի ոստիկանների հիշատակին։

Ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Իջևանի համայնքապետի պաշտոնակատար Արթուր Ճաղարյանը, Դիլիջանի համայնքապետի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը, ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Սերգո Ավետիսյանը, ոստիկանության տարածքային բաժինների ղեկավար կազմը, զոհված ոստիկանների հարազատները։ 

նկար

Ոստիկանության Տավուշի մարզային վարչությունից և ենթակա ստորաբաժանումներից Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվել է 8 ոստիկան: 

1

--00—ԼՄ