Ընդդիմությունը կարող է սրան հեռացնել, եթե նպատակ դնի իշխանափոխության, ոչ թե իշխանության

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3,  24 News

Տևական ժամանակ է, որ ասում եմ ՀՀ ըննդիմությունը կարող է իշխանափոխություն կազմակերպել եթե հիմնական ընդդիմադիր ուժերն իրենց առջև մեկ նպատակ դնեն՝ իշխանափոխություն, այլ ոչ թե սրան իշխանությունից հեռացնել, ապա գալ իշխանության։ Այսօր իշխանության գալու մասին ընդհանրապես պետք չի մտածել։ Այս մասին ՀՀԿ համաժողովում իր ելույթից  հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ, կուսակցության նախագահը Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով մասնակիցների հարցերին։

«Մենք երբեք պոպուլիստ չենք եղել և չեմ կարծում, թե այսօր պետք է պոպուլիստական հայտարարություններ անենք, որովհետև այսօր Հայաստանում զարգացումը, ավելին ասեմ  ժողովրդավարությունը հակացուցված է այսօրվա իշխանությանը․ մեր պայքարը պետք է լինի ոչ թե մարդկանց մեր կողմը գրավել, այլ ինչքան շուտ և ինչպես ենք կարողանում սրանց հեռացնել»,- ասաց Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՄՀ