ՀՀ-ում մի քանի ամսից իշխանափոխություն է լինելու. լուրջ զարգացումներ են սպասվում

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 3, 24News

«Մի քանի ամսից Հայաստանում սպասվում են լուրջ զարգացումներ, այս խորհրդարանը և այս իշխանությունը երկար կյանք չունեն, երկուսն էլ բացահայտվելու են մեր ժողովրդի համար, երկուսն էլ տապալվելու են և ստեղծվելու է ազգային իշխանություն»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է Ազգային- ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանը:

«Գործընթացը կարող է լինել փուլային կամ միանգամից, դժվարանում եմ այս պահին ասել, թե ինչպես կընթանա, բայց ավելի հակված եմ փուլային տարբերակին»,-նկատեց մեր զրուցակիցը:

Բանախոսն անդրադարձել է նաև սահմանային իրավիճակին, արտաքին քաղաքական զարգացումներին, ինչպես նաև թեմային առընչվող քաղաքական այլ կարևոր հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում:

--00--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս