Արտաշատի քաղաքապետը հեռացել է պաշտոնից

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1,  24 News

Կարեն

Կարեն Բենիամինյանը ֆեյսբուքյան  իր էջում գրել է․ «Սիրելի համաքաղաքացիներ, տեղեկացնում եմ, որ վայր եմ դնում համայնքի ղեկավարի լիազորություններս, իմ գործունեությունը շարունակելու եմ այլ աշխատանքում: 

Արտաշատ համայնքի ղեկավարի աշխատանքը կատարեցի սիրով ու նվիրումով  և ուրախությամբ եմ արձանագրում, որ համատեղ ուժերով՝ համայնքապետարան-համայնքի ավագանի-բնակիչ համագործակցությամբ կարողացանք կյանքի կոչել մի շարք կարևոր  ծրագրեր՝ մեր սիրելի  համայնքի համար, մեր լիազորությունների սահմաններում  լուծեցինք արտաշատցիների մի շարք սոցիալական ու կենցաղային  առաջնահերթ խնդիրներ: 

Շնորհակալություն եմ հայտնում իմ համաքաղաքացիներին, ավագանու անդամներին, համայնքապետարանի աշխատակազմին՝ արդյունավետ ու համագործակցված աշխատանքի համար:

Շնորհակալ եմ իմ աշխատանքը գնահատելու համար, ես  շարունակելու եմ  ողջ ներուժը ծառայեցնել  մեր բոլորի  սիրելի Արտաշատի  զարգացմանն ու հզորացմանը»:

 --00—ՄՀ