Քննարկվել են Արցախի էլեկտրաէներգետիկական համակարգին և ջրային ոլորտին առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

քննարկում

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն ընդունել է Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Գևորգ Գրիգորյանին: Այս մասին տեղեկացնում են ՀԾԿՀ-ից:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀԾԿՀ անդամ Սերգեյ Աղինյանը և ՀԾՏՄԿՊՀ նախագահի տեղակալ Սերգեյ Գրիգորյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու հանձնաժողովների համագործակցությանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգին և ջրային ոլորտին առնչվող մի շարք հարցեր:

--00--ԱԹ

Տեսանյութեր