Արայիկ Հարությունյանը հանդիպել է Արցախի ԱԺ խմբակցությունների հետ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

ԱՀ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սիրելի ՛ հայրենակիցներ,

Քիչ առաջ հանդիպել եմ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների հետ: Քննարկել ենք ստեղծված իրավիճակը և դրանից բխող հնարավոր քաղաքական որոշումների կայացման հետ կապված հարցեր:

Այս պայմաններում խիստ կարևոր է պետական բոլոր մարմինների միասնական ու ներդաշնակ աշխատանքը՝ հանուն Հայրենիքի պաշտպանության սուրբ գործի»:

ԱՀ հանդիպում

--00--ԱԹ