Անհայտ անձը հարձակվել է Վորոնեժի մարզի ոստիկանական բաժանմունքի վրա

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Աշխարհ

Վորոնեժի մերձակայքում զինված տղամարդը հարձակվել Է ոստիկանի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ՌԴ տարածաշրջանային ՆԳ նախարարությունը:

Միջադեպը տեղի Է ունեցել առավոտյան 05:30-ին (Երեւանի ժամանակով 06:30-ին) Լիսկի քաղաքում:

Զինվորականի հանդերանքով անհայտ անձը ինքնաձիգով թափանցել Է շրջանային բաժանմունք, վիրավորել աշխատակցին, ինչից հետո անհայտացել Է «Նիվա» ավտոմեքենայով:

Այժմ նրան որոնում են: ԶԼՄ-ները գրում են, որ հարձակումից հետո պայթյուն Է որոտացել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

--00--ԿԿ