Վորոնեժի իրավապահների կողմից սպանության համար հետախուզվողը հայտնաբերվել է Երևանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News 

հասարակական

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության ծառայողները հուլիսի 20-ին Երևան քաղաքի Հովսեփ Էմինի փողոցից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի Մարատ Մ.-ին, որը հետախուզվում է ՌԴ Վորոնեժի մարզի իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի (Սպանությունը) մեղադրանքով:

Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ գլխավոր դատախազություն և հետախուզումը նախաձեռնողին:
Խափանման միջոցը՝ կալանք: 

--0--ԿԿ