ՀՀ-ից փորձել են մաքսանենգ ճանապարհով ՌԴ ներկրել ավելի քան 7,5 հազար տուփ ծխախոտ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

ծխախոտ

«Դոմոդեդովո» օդանավակայանի մաքսայինները կանխել են առանց ակցիզային դրոշմանիշերի ծխախոտային արտադրանքի մեծ խմբաքանակի ներմուծումը ՌԴ տարածք: Սա այս շաբաթ Հայաստանից չմակնշված ծխախոտ ներկրելու արդեն երկրորդ փորձն է:

Ծխախոտային արտադրանքը ՌԴ տարածք են փորձել անցկացնել Երևանից ժամանած երկու ուղևոր։ Հայտնաբերված ապրանքների շարքում են «VIP Blue», «Black Tip», «Garni», «Cigaronne»՝ 631 բլոկ և 1197 տուփ կամ 150 հազար հատ ծխախոտ։

Փաստի առթիվ կատարվում են ստուգումներ ՌԴ ՔՕ համապատասխան:

 --00—ՄՀ