Առաջաձոր համայնքից «գրունտային» ճանապարհով կարելի է հասնել Կապան առավել անվտանգ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News  

տիգրան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սյունիքի մարզի Գորիս-Կապան միջպետական մայրուղու այլընտրանքային համարվող Տաթևի ճանապարհն ամբողջական մեր խնդիրները չի լուծի, եթե այն ներկայիս նախագծով իրականացնի։

Բանն այն է, որ այդ այլընտրանքային ճանապարհը գալիս ու հատվում է մարզի Սյունիք գյուղի հետ, իսկ այնտեղից Կապան քաղաք մուտք գործելու համար պետք է անցել օդանավակայանի հարակից հատվածներով, որի մեծ մասը ադրբեջանական դիտարկման տակ է։

Բայց կա այլ լուծում. նույն Տաթևի ճանապարհին է գտնվում Առաջաձոր համայնքը, որտեղից «գրունտային» ճանապարհով կարելի է հասնել Կապան առավել անվտանգ ճանապարհով։

Այդ ճանապարհը բացի անվտանգ լինելուց նաև շուրջ 2 անգամ կարճացնում է Կապան հասնելու ընթացքը։

Ներկայումս հիմնանորոգվող ճանապարհը մի շարք հարցեր կլուծի, եթե իհարկե այն լայնացվի և ինժեներական լուծումներ գտնվեն կտրուկ շրջադարձերի համար, սակայն Տաթևի ճանապարհով լիովին անվտանգ Կապան, ապա Քաջարան, Մեղրի, Ագարակ հասնելու համար պետք է հիմնանորոգվի 90-ականներին օգտագործված Առաջաձոր-Կապան հատվածը»։

--00--ԱԹ