Հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 6603 կգ վայրաճ կանեփի զանգված

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

Օգոստոսի 28-ից 29-ը «Կանեփ-կակաչ-2021» միջոցառման շրջանակներում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 6603 կգ վայրաճ կանեփի զանգված: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Տնամերձ 10 հողամասից հայտնաբերվել է կանեփի 162 բույս:

Ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է շուրջ 584 գրամ մարիխուանա: Իրականացված բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել են նաև ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Հայտնաբերվել է 6 հետախուզվող: Օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է:

--00--ԱԹ