Ոստիկանները հայտնաբերել ու այրել են 3 տոննա 8 կիլոգրամ կանեփի վայրի աճած զանգված

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News 

«Կանեփ-կակաչ-2020» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները օգոստոսի 18-ից 19-ը հայտնաբերել և այրելով ոչնչացրել են 3 տոննա 8 կիլոգրամ կանեփի վայրի աճած զանգված: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Բացի այդ, տնամերձ 8 հողամասից հայտնաբերվել և առգրավվել է կանեփի 313 բույս: Միջոցառման շրջանակներում ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է 13 գրամից ավելի մարիխուանա և սփայս։ Համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է:

--00--ԱԹ