2 տարի բանտում եմ եղել, որովհետև դատախազությունը չէր ընդունում հոդվածի հիմար ձևակերպումը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

2018-ին հնչեցրել ենք 300․1 հոդվածի իրավական որոշակիության խնդիրը։ Կալանավորման բոլոր որոշումները եղել են առաջին կալանավորման այսպես ասած երկարացումը։ Այս մասին դատական նիստում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Ես մոտ երկու տարի անցկացրել եմ բանտում միայն այն պատճառով, որ դատախազությունը համառորեն չէր ուզում ընդունել իրավական որոշակիության խնդիր այդ հոդվածը, չնայած որ Հայաստանում քիչ թե շատ հայտնի իրավաբաններն արտահայտվում էին դրա մասին»,- ասաց Քոչարյանը։

Ըստ Քոչարյանի՝ այն ամենը,  ինչ տեղի է ունեցել, պատասխանատու է Հայաստանի Հանրապետությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ