Պոլսահայ հայտնի լրագրողը Քաբուլի անկումը համեմատել է Կ. Պոլսի գրավման հետ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

Նիշանյան

Պոլսահայ գրող, լրագրող և լեզվաբան Սևան Նիշանյանը անդրադարձել է Աֆղանստանում տեղի ունեցած իրադարձություններին։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Նա, մեկնաբանելով «Թալիբան» արմատական կազմակերպության կողմից Աֆղանստանի նկատմամբ վերահսկողության սահմանելը, նշել է, որ այդ ամենի մեղավորն ամերկյան իշխանություններն են։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն տարիներ շարունակ ցանկանում էր տեսնել Աֆղանստանում ամերիկահաճո իշխանություն։

Այնուհետև Նիշանյանը թալիբների կողմից Քաբուլի նկատմամբ  վերահսկողություն սահմանելը, համեմատել է Կ. Պոլսի գրավման հետ, երբ 1453թ.-ին  Բյուզանդիայի մայրաքաղաքն ընկավ։

--00--ԱԹ