Քաբուլում մի խումբ կանայք բողոքի ակցիա են կազմակերպել թալիբների քաղաքականության դեմ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 11,  24 News

ակցիա

 Մի խումբ աֆղան կանայք բողոքի ակցիա են կազմակերպել Քաբուլում: Հունվարի 11-ին այդ մասին հայտնել Է Aamaj News գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Գործակալության տվյալներով՝ հավաքվածները հանդես են եկել կանանց նկատմամբ Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժման վարած քաղաքականության դեմ:

Ակցիայի մասնակիցները տարել են «թալիբների բռնակալությանը վերջ տալու»  կոչերով պլակատներ: Թալիբնեն իշխանության գլուխ անցնելուց հետո սկսել են, իրենց խոսքով, զանազան ժամանակավոր սահմանափակումներ մտցնել կանանց եւ աղջիկների նկատմամբ՝ դա բացատրելով պետության մեջ «իսլամին համապատասխանող միջավայր» ստեղծելու անհրաժեշտությամբ:

Օրինակ՝ արմատականները վերացրել են շուրջ 20 տարի գոյություն ունեցող՝ կանանց գործերի նախարարությունը՝ դրա փոխարեն ստեղծելով 1996 – 2001 թվականներին (երբ թալիբները երկրում կանգնած Էին իշանության գլուխ) գործող մարմնի նմանակն՝ օժտված իսլամական «բարքերի ոստիկանության» գործառույթներով:

Բացի դրանից, «Թալիբանի» ներկայացուցիչները սահմանափակել են աղջիների՝ դպրոց հաճախելու հնարավորությունը երկրի նահանգների մեծ մասում, կին հեռուստահաղորդավարներին պարտավորեցրել են կրելու հիջաբ, իսկ տեղական հեռուստաալիքներին հանձնարարել են ձեռնպահ մնալ թույլ սեռի ներկայացուցիչների մասնակցությամբ ֆիլմերի ցուցադությունից: Թալիբների կազմած ժամանակավոր կառավարւթյունում նույնպես կանայք չկան, ինչը հարուցել Է միջազգային հանրակցության լուրջ քննադատությունը:

--00—ՄՀ