Իրանի սահմանապահների և «Թալիբան» շարժման զինյալների միջև զինված բախումը դադարել է

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1,  24 News

աֆղանական բախում

Իրանի սահմանապահների և «Թալիբան» շարժման զինյալների միջև զինված բախումը դադարել է: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը` հղում անելով տեղեկացված աղբյուրներին:

«Իրանցի սահմանապահներն ու «Թալիբան» շարժման զինյալները դադարեցրել են իրանա-աֆղանական սահմանին փոխհրաձգությունն ու հրետանային հարվածները»,- տեղեկացնում է աղբյուրը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ աֆղանա-իրանական սահմանին մարտեր են ընթանում թալիբների ու Իրանի սահմանապահների միջև

--00--ԱԹ

Տեսանյութեր