Աֆղանա-իրանական սահմանին մարտեր են ընթանում թալիբների ու Իրանի սահմանապահների միջև

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1,  24 News

Իրան սահման

Աֆղանա-իրանական սահմանին մարտեր են ընթանում թալիբների ու Իրանի սահմանապահների միջև: Այս մասին հայտնում են աֆղանական ԶԼՄ-ները: Այս պահի դրությամբ ռադիկալները սահմանին զրահատեխնիկա են մոտեցնում, այդ թվում` այն, որ աֆղանական տարածքում թողել էին ԱՄՆ Զինված ուժերը: Իրանի ու Աֆղանստանի սահմանին` իրանական սահմանապահների ու Թալիբան արմատական շարժման զինյալների միջև ծանր տեխնիկայի կիրառմամբ խոշոր բախումները բռնկվել են չորեքշաբթի: Ինտենսիվ զինված բախումներ են Աֆղանստանի հյուսիսում` Նամրոզ արվարձանում: Թալիբների ներկայացուցիչները տեղի բնակիչներին խնդրում են լքել բնակավայրերը: Կողմերն ակտիվորեն կիրառում են հրետանի: 

Հակամարտության պատճառների մասին չի բարձրաձայնվում:

Իրանի մի քանի անցակետեր, որ տեղակայված են աֆղանա-իրանական սահմանին, ինտենսիվ զինված բախումների հետևանքով անցել են Թալիբանի զինյալների վերահսկողության տակ: Իրանցի մի քանի սահմանապահներ գերեվարվել են:

--00--ԱԹ

Տեսանյութեր