Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

անձրև

Հայաստանի առանձին հատվածներում օգոստոսի 10-ին գիշերը եւ կեսօրից հետո սպասվում են կարճատեւ անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւմտյան քամու պոռթկումների ավելացում մինչեւ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ից հայտնում են, որ գիշերը և երեկոյան Երեւանում առանձին վայրերում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 18-20 մ/վ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +20 +22, վաղը ցերեկը՝ +35 +37:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը` +10 +15, ցերեկը` +24 +29,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +10 +15, ցերեկը՝ +24 +29,

Կոտայքի նախալեռներում գիշերը` +18 +20, ցերեկը` +33 +36,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +10 +15, ցերեկը` +24 +29,

Լոռիում գիշերը՝ +12 +17, ցերեկը` +25 +29,

Տավուշում գիշերը՝ +17 +22, ցերեկը` +32 +36,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +10 +15, ցերեկը` +24 +29,

Արագածոտնի նախալեռներում գիշերը` +18 +20, ցերեկը` +34 +37,

Արարատում գիշերը` +19 +22, ցերեկը` +37 +39,

Արմավիրում գիշերը՝ +19 + 22, ցերեկը` +37 +39,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +10 +15, ցերեկը՝ +24 +29,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը` +19 +22, ցերեկը՝ +37 +39,

Սյունիքի հովիտներում գիշերը` +20 +25, ցերեկը՝ +37 +40,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +13 +18, ցերեկը՝ +28 +32,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +20 +25, ցերեկը՝ +35 +38:

--00--ԱԹ