Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

անձ

Օգոստոսի 19-24-ը Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

 Երևանում այսօր ցերեկը, օգոստոսի 20-22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։

Օգոստոսի 23-ին, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։  Օգոստոսի 19-24-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում այսօր, օգոստոսի 21-24-ի կեսօրից հետո, 20-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։

Քամին՝ արևմտյան 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 19-ին, 20-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով, 22-24-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա։

--00—ԼՀ