ՀՀ տարածքում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ կարկուտ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

timthumb.jpg

Հանրապետության տարածքում ապրիլի 16-19-ն առանձին շրջաններում, 20-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին արևմտյան է՝ 3-5 մ/վ, ապրիլի 19-20-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 16-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 5-7 աստիճանով։

Երևանում ապրիլի 16-18-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-20-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։

--00—ԶՀ