Օդի ջերմաստիճանը մայիսի 2-ին կնվազի 2-4 աստիճանով. շրջաններում հնարավոր է կարկուտ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

եղանակ

Հանրապետության տարածքում՝ մայիսի 1-ի երեկոյան ժամերին, 2-6-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 2-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, 3-5-ի ցերեկը նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում՝ մայիսի 1-ի երեկոյան ժամերին, 2-6-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վրկ։

Հանրապետության տարածքում`

եղանակ
Երևան քաղաքում՝

եղանակ