Արագածոտնում բախվել են BMW-ն ու Mercedes-ը. կա 4 վիրավոր

ԵՐԵՎԱՆ,  ՕԳՈՍՏՈՍԻ 1,  24News

վթար

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամ 15:30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում՝  Օհանավան գյուղի վարչական տարածքում դեմ դիմաց բախվել են BMW և Mercedes մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է Shamshyan.com–ը:

Բախման հետևանքով Mercedes-ը դուրս  է եկել երթևեկելի գոտուց, բախվել բնակչի տան հողամասի ցանցե պարսպին, իսկ BMW-ն մասամբ փակել է ճանապարհը: 

Վթարի հետևանքով 4 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով  տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն: 
 

--00—ՄՀ  

Տեսանյութեր