Երևանում բախվել են BMW-ն, Mercedes-ն ու Nissan-ը․ կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News 

հասարակական

Ապրիլի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում Մոսկովյան-Բայրոնի փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes մակնիշի 67 ZZ 766 համարանիշի, Nissan Tiida մակնիշի 80 NA 990 համարանիշի և BMW մակնիշի 66 CC 686 համարանիշի ավտոմեքենաները, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը։ Բախման հետևանքով BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ցուցանակներին, տապալել դրանք և հայտնվել մայթին՝ կանաչ գազոնում։ Կանաչ գազոնում է հայտնվել նաև Nissan-ը։