Երևանում բախվել են BMW-ն, Nissan-ը, Opel-ն ու Ford Transit-ը. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

․

Այսօր՝ մայիսի 9-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում, Արամ Խաչատրյան 25 շենքի դիմաց բախվել են BMW մակնիշի 04 ZZ 024 համարանիշի, Nissan մակնիշի 35 QO 590 համարանիշի, Opel մակնիշի 36 LN 167 համարանիշի և Ford Transit մակնիշի 34 MP 904 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, 1 հոգի գլխի մասում ստացված վնասվածքներով տեղափոխվել է հիվադանոց: Բախման հետևանքով ճանապարհը մասամբ դարձել է անանցանելի: Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Գ. Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մեքենաներից Ford Transit-ը ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված է եղել: