Արաբկիրում արմատից փտած հսկայական բարդին տապալվել է, վնասելով մի քանի ավտոմեքենա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News

Հասարակական

Այսօր, հուլիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով Արաբկիր վարչական շրջանում Վարհրամ Փափազյան փողոցի թիվ 26 շենքի դիմաց հսկայական բարդին քոքից պոկվել և ընկել է, փակելով ճանապարհը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ծառի ընկնելու հետևանքով վնասվել են ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Kia Cerato, Kia Forte և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։  Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

--00--ԿԿ