Նար-Դոսի անվան դպրոցի դիմաց բարդին արմատից պոկվել ու տապալվել է, վնասելով մի քանի ավտոմեքենա

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 23, 24News

․

Այսօր՝ հունիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով Երվանդ Քոչար փողոցում՝ Նար-Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոցի բակում, հսկայական բարդին արմատից պոկվել ու տապալվել է:

Փլուզվել է դպրոցի տուֆե պարսպի մի հատված, իսկ տապալման հետևանքով վնասվել են դպրոցի դիմաց կայանված Mercedes, Toyota Camry և Mazda 3 մակնիշի ավտոմեքենաները:

--00--ԱՀ

Տեսանյութեր