Կարեն Գիլոյանն այցելել է Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցի շինհրապարակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24News

մարզադպրոց

ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանը «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացրել է, որ այսօր ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանի և Պետական գույքի կառավարման կոմիտեի փոխնախագահ Վարդան Կոստանյանի հետ այցելել է Արթուր Ալեքսանյանի անվան հունա-հռոմեական ըմբշամարտի մարզադպրոցի շինհրապարակ։

«Վստահ եմ, որ շատ շուտով այս համալիրում Գյումրին կհյուրընկալի տարբեր մարզաձևերի Եվրոպայի առաջնություններ և միջազգային մրցաշարեր»,- գրել է նա։

--00--ԱԹ