Արթուր Ալեքսանյանը ճանաչվել է Գյումրիի այս տարվա մեծահասակների լավագույն մարզիկ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

1603285583_2572571

Գյումրիի մարզական համայնքը դեկտեմբերի 27-ին ամփոփելով մարզական տարին՝ ընտրեց մարզիկների լավագույն տասնյակը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լավագույն մարզիկների ընտրությունը կատարվել է 3 տարիքային խմբերում՝ մեծահասակներ, երիտասարդներ ու պատանիներ: Յուրաքանչյուր տարիքային խմբում ներկայացված էր 10 մարզիկ:

Ընտրության արդյունքում մեծահասակների տարիքային խմբում լավագույն մարզիկների տասնյակը գլխավորում է Արթուր Ալեքսանյանը (հունահռոմեական ըմբշամարտ): Այս տարիքային խմբում երկրորդը Հովհաննես Բաչկովն է (բռնցքամարտ), իսկ եռյակը եզրափակում է Վարազդատ Լալայանը (ծանրամարտ):

Երիտասարդների տարիքային խմբում լավագույնը  Գարիկ Կարապետյանն է (ծանրամարտ),  երկրորդը՝ Գոռ Խաչատրյանը (գնդակային հրաձգություն), երրորդը՝ Գառնիկ Չոլակյանը (ծանրամարտ):

Լավագույն պատանի մարզիկների տասնյակը գլխավորում է  Ռոբերտ Սիմոնյանը (սամբո), Երկրորդ տեղում Ալեքսանդրա Գրիգորյանն է (ծանրամարտ) և եռյակն ամփոփում է Էմմա Պողոսյանը  (ծանրամարտ):

Քաղաքապետարանի սպորտի բաժնի պետ Մեխակ Ղազարյանը հպարտությամբ նշեց գյումրեցի մարզիկների այս տարվա հաջողությունների մասին:

«Քաղաքի բոլոր մարզական կառույցները լուրջ աշխատանք են կատարվել՝ լուրջ արդյունքներ ենք գրանցել: Ուրախ եմ, որ մարզիկների ցուցակը մեծ է՝ ընտրություն անելու հնարավորություն կա»,- նշեց Մեխակ Ղազարյանը՝ հիշեցնելով, որ այս տարի Հանրապետության  10 լավագույն մարզիկներից 4-ը ևս գյումրեցիներ են:

Տարվա ընթացքում գյումրեցի մարզիկների կողմից նվաճվել է   61 մեդալ, որից  28-ը՝ ոսկի, 14-ն՝ արծաթ, 19-ը՝ բրոնզ է:

--00—ՅՄ