Միհրան Հակոբյանը տուժող է ճանաչվել՝ ավտոմեքենայի տակ նռնակ պայթեցնելու քրեական գործով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News

Հասարակական

ԱԺ նախկին պատգամավոր, «Քառյակ Մեդիայի» համահիմնադիր Միհրան Հակոբյանի ավտոմեքենայի տակ նռնակ պայթեցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Հակոբյանը և ևս մեկ քաղաքացի, որի ավտոմեքենան նույնպես վնասվել էր պայթյունից, ճանաչվել են տուժող։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 22-ի առավոտյան Միհրան Հակոբյանի ավտոմեքենայի տակ նռնակ է պայթեցվել։ Միհրան Հակոբյանը նշված դեպքը որակել էր որպես իրեն լռեցնելու փորձ՝ վստահեցնելով, որ դա չի ստացվելու։ Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, այն է՝ ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով և պատճառել է խոշոր չափի վնաս։ Քրեական գործն ուղարկվել է ՔԿ՝ նախաքննության։

--00--ԿԿ