Քաջարանը չմասնակցեց այդ խայտառակությանը, դա արհամարհանքի, մերժման դրսեւորում էր. քաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News

քաջարան

Էժանագին թատրոն էր, տիպիկ բալագան, ամեն պարագան իրենցից էր` ռեժիսոր, օպերատոր, դերասան, հանդիսատես, խաղարկվող մեռելը, դեկորացիան, միայն տարածքն էր մեզնից։ Այս մասին NEWS.am- ի հետ զրույցում ասաց Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանն՝ անդրադառնալով վարչապետի պաշտոնակատարի հայտարարությանը, թե «Սյունիքի որոշ քաղաքապետերի ընտրություններից հետո պառկեցնելու են Ագարակի ասֆալտներին»։

«Ասում են` հոխորտում, իրեն պատառոտում էր, սպառնում էր. կլինիկական ախտանշաններ են։ Արդեն անեկդոտներ են պտտվում Քաջարանում։ Մարդը նայում է իր հետ բերած  անհայտ ծագման ամբոխին ու ասում`սիրելի քաջարանցիներ...Այ քո խիղճը կտրվի, դու էնտեղ քաջարանցի որտե՞ղ տեսար։ Քաջարանցիների առջեւ մասնակցության արգելք դրված չէր, կար մասնակցության ամոթ։ Քաջարանը չմասնակցեց այդ խայտառակությանը, դա արհամարհանքի, մերժման դրսեւորում էր։ Կուլակաթափության պատրանքներով միամիտ մարդկանց մոլորեցնում է։ Զոմբիները դեռ չեն հասկացել, որ էդ մարդը մինչեւ օրս միայն իր թիմին է հարստացրել ու թքած ունի երկրի ապագայի ու ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակի վրա»,– ասաց Քաջարանի քաղաքապետը։

Նրա խոսքով՝ այսօր Սյունիքում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տեղի ունեցած քարոզարշավը քաղաքական ֆուրշետ էր. «Իրենք բերեցին, փռեցին, կերան, կենացի մակարդակով մի երկու սուտ փչեցին, հավաքվեցին ու գնացին։ Հա, երեւի նաեւ չմոռացավ անամոթաբար ասել, սիրում է բոլորին, խոնարհվում է բոլորի առաջ։ Իհարկե, երկիրը այս վիճակից հանելու ծրագիր, օրակարգ, ռազմավարություն չունեն ու չեն էլ կարող ունենալ»։

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս