Քաջարանում GPS համակարգով սահմանազատման աշխատանքներն սկսվել են. քաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

հհ սահման

Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում սկսվել են GPS համակարգով սահմանազատման աշխատանքները։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացել է Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանից:

Ըստ աղբյուրի՝ Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանն ասել էր, որ դիրքերից հետնահանջի դեպքում Կապանի գյուղեր տանող 2 ուղղություններն արգելափակման մեջ են հայտնվում:

«Այսինքն՝ այդ գյուղերի ճանապարհներն ադրբեջանական սահմանագոտու մեջ են լինելու։ Ագարակ, Եղվարդ, Խդրանց, Ուժանիս, իսկ մյուս ուղղությունն էլ՝ Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ. այդքան գյուղ շրջափակման մեջ է հայտնվում։ Այն պարագայում, որ Ագարակ, Ուժանիս, Խդրանց, Եղվարդ գյուղերն ունեն այլընտրանքային ճանապարհ, բայց Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ գյուղերն այլընտրանքային ճանապարհ չունեն»,-ասել է Մանվել Փարամազյանը։

Ավելի ուշ ՊՆ-ից հայտնել էր, որ նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Սյունիքի մարզի մի շարք համայնքների ղեկավարների հետ և ասել, որ սահմանը ճշգրտվում է 2 կողմերի բարձրաստիճան սպաների ներկայությամբ, և որ ՀՀ տարածքից որևէ մետր չի զիջվելու։

--00—ԼՄ