Իսկ գուցե մեր հանրությունն Ադրբեջանի՞ց պահանջի գերիների վերադարձը, մե՞նք ենք պատանդ պահել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հարցազրույց է տվել «Մեդիակենտրոն»-ին, որի շրջանակում անդրադարձել է նաև գերիների վերադարձի թեմային, ինչպես նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե գերիները 1-2 ամիս էլ կսպասեն։ Ըստ Լենա Նազարյանի՝ Նիկոլ Փաշինյանի նշած 1-2 ամիսը պայմանական ասված ժամանակ է։

«Ոչ մի հիմք չկա Նիկոլ Փաշինյանի ասածի տակ, մեկ–երկու ամիսը պայմանական ժամանակ է․ գերիները պետք է վերադառնան անհապաղ, բայց չկա ժամկետ,-ասել է Նազարյանն ու հռետորական հարցով դիմել հարցազրուցավարին,-իսկ գուցե մեր հանրությունն Ադրբեջանի՞ց պահանջի գերիների վերադարձը, մե՞նք ենք պատանդ պահել»:

Ճշտող հարցին՝ ինչպես պետք է հանրությունը պահանջի, Լենա Նազարյանը պարզաբանել է․ «Դուք էլ ունեք խոսք ասելու հնարավորություն»։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

--00—ԼՄ