Պատերազմի վտանգը մեծանում է իշխանությունը մեծ «աֆյոռա» է սկսել․ Արթուր Եղիազարյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

«Ոչինչ չի բացառվում, մենք, կարելի է ասել, գրեթե պատերազմի մեջ ենք, շատ դեպքերում նույնիսկ մենք չենք որոշողը։ Բայց այն, որ մենք չենք սկսելու կռիվը միանշանակ է, թե՛ այս, թե՛ հաջորդ իշխանության պարագայում, որովհետև ուշքի գալու խնդիր ունենք։ Մյուս կողմից կարելի է ճիշտ դիվանագիտական աշխատանքների դեպքում բազում խնդիրներ լուծել՝ առանց ռազմական գործողությունների դիմելու»,-այս մասին 24TV-ի եթերում ասել է ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը, անդրադառնալով սահմանին տիրող վիճակին։

«Ես մեր զինվորականների մեջ տեսնում եմ մարդկանց, որոնք պատրաստ են իրենց ծառայությունը պատշաճ իրականացնել, բայց երբ նրանք էլ քայլ չեն անում, մտածում ես, որ կա հրաման չկրակելու, իսկ իրենք զինվորական են, իրենք հրամանին ենթարկվող են, հակառակ դեպքում կդատվեն»,-ասել է Եղիազարյանը:

Բանախոսն անդրադարձել է նաև թեմային և նախընտրական զարգացումներին վերաբերող այլ կարևոր հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում: