Կանադայի և Ռուսաստանի ԱԳՆ նախարարները քննարկել են ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

1

Ռեյկյավիկում Կանադայի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարներ Մարկ Գառնոն և Սերգեյ Լավրովը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այդ մասին հայտնել է Կանադայի ԱԳՆ-ն, գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

Մարկ Գառնոն ևս մեկ անգամ վերահաստատել է, որ Կանադան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին թուլացնել լարվածությունը, ապա ներկայացրել նաև Ղրիմի վերաբերյալ Օտտավայի հայտնի դիրքորոշումը, մտահոգություն է հայտնել ուկրաինական սահմանի երկայնքով ռուսական զորքերի՝ վերջերս տեղի ունեցած տեղաշարժերի առնչությամբ, ինչպես նաև կոչ արել Մոսկվային ազատ արձակել դատապարտյալ Ալեքսեյ Նավալնուն։

--00—ԼՄ