Ալիևը ղալաթ ա անում՝ ասելով, որ Զանգեզուրն իրենն է. Փաշինյանը՝ կապանցի կնոջը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ այցի ժամանակ Կապանի փողոցներում շրջելիս քաղաքացիներից մեկը մոտեցել է նրան ողջունելու և հարցրել․ «Ի՞նչ ա լինելու մեր վիճակը»։ Փաշինյանը պատասխանել է՝ լավ ա լինելու, ինչին արձագանքելով քաղաքացին ասել է․

«Հա՞, հույս կա՞, որ լավ ա լինելու։ Բա Ալիևը խոսում ա, ասում ա՝ Զանգեզուրը իմն ա»,-ինչին ի պատասխան՝ Փաշինյանը պատասխանել է․ «Ալիևը ղալաթ ա անում»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույցներից մեկի ժամանակ հայտարարել է, որ ադրբեջանցիները վերադառնալու են Զանգելան (խմբ․ ի նկատի ունի՝ Զանգեզուր), որն իբրև թե խլվել է իրենցից 101 տարի առաջ։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ